Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

  • 27-07-2016 19:42:58   | Հայաստան  |  Իրավունք

Հուլիսի 26-ին, ժամը 09.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 14/11 հասցեում գտնվող գազի լիցքավորման տարածքում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան, ինքնաբերաբար առաջ շարժվելով, վրաերթի է ենթարկել 47-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 26-ին, ժամը 19-ին, Երևանի Մելքումովի փողոցի վերջնամասում գտնվող ընկերության տարածքում թիվ 63 երթուղուն պատկանող «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոբուսը վերանորոգելիս՝ այն ինքնաբերաբար առաջ է ընթացել, ինչի հետևանքով 18-ամյա երիտասարդը մնացել է ավտոբուսի և պատի միջև և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 26-ին, ժամը 14-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 3/1 հասցեի դիմաց բախվել է «Նիսան» և «ՎԱԶ-2016» մակնիշի ավտոմեքենաների:
«ՎԱԶ-2016»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 27-ին, ժամը 01.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի ուղևորուհին արմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 26-ին, ժամը 04.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան մայրուղում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 22 շենքի դիմաց՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու:
Վարորդը տւժողին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 26-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Վազգեն Առաջին փողոցի թիվ 43/53 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 26-ին, ժամը 19-ի սահմաններում, «Նիսան Լատիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 26-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մ-16 միջպետական ճանապարհի «Վրաստանի սահման-Վանաձոր» 5-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս RX-300» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Տավուշ գյուղի ճանապարհին կորցրել է կառավարումը և հարվածել ճամփեզրի պատին:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Իրավունք