Հրանուշ Խառատյան. Դիմակը դարձել է Հայաստանի կառավարիչների խորհրդանիշը


Հրանուշ Խառատյան. Դիմակը դարձել է Հայաստանի կառավարիչների խորհրդանիշը

  • 28-07-2016 08:28:31   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուկի էջում գրում է։

Պավել Մանուկյանը հիվանդանոցում հացադուլ է հայտարարել: 
 
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Պավել և Արամ Մանուկյանները վիրավորվել են դավադարաբար: 
 
Լևոն Բարսեղյանին, մոտը գտնված գրչահատ դանակը սառը զենք հայտարարելով, ձերբակալել են, հիմա նա գտնվում է հիվանդանոցում: Ինչու՞: 
Մարդիկ իրենց տներում հաշվում են խոհանոցային դանակները, բոլորն էլ ՛՛սառը զենք՛՛ ունեն: 
 
 
Այս պահին ցուցարարները Խորենացի փողոցի սկզբնամասում սպասում են այսօր ՛՛բերման՛՛, տարման՛՛, ՛՛առանգման՛՛ ենթարկաված իրենց հարյուրավոր ընկերների ազատելուն: Պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: 
 
 
՛՛Բերման՛՛, տարման՛՛, ՛՛առանգման՛՛ են ենթարկվել ամենատրաբեր մարդիկ՝ ակտիվ ու պասիվ ցուցարարներ, տարեց կանայք, հաց գնող քաղաքացի. ով ձեռքներն է ընկել: 
Գյումրիում մարդիկ հավաքվում են երևանյան ցույցերը և ցուցարարներին պաշտպանելու: 
 
Երևանյան բաց երեսով, չզինված, նույնիսկ մահակ չունեցող ցուցարարների դեմ դիմաց դիմակավորված, վահանավորված և զինված մեծ թվով ոստիկաններ են: Բաց դեմքի և դիմակի հակադրությունն ինքնին մեծ բաժանարար է թվում: Տպավորությունն այնպիսին է, որ դիմակը կառավարիչներին է թաքցնում, կամ՝ կառավարումն իրականացվում է դիմակով: Դիմակը դարձել է Հայաստանի կառավարիչների խորհրդանիշը: Փակ կոստյում և սև դիմակ: 
 
Եվ ոչ մի խոսք, ոչ մի քայլ, ոչ մի ժեստ Հայատանի կառավարիչներից ցուցարարների հետ հանդիպելու, առերեսվելու, որևէ երկխոսության փորձ, որևէ ակնարկ, որ Հայաստանի բնակչության տարիներ շարունակվող ալեկոծումները մտահոգում են նաև կառավարիչներին, որ իրենք պատրաստ են նրանց հետ քննարկել նրանց կողմից բարձրացվող հարցերը: Ոչ մի ակնարկ, որ կառավարիչներն իսկապես փորձում են ստեղված վիճակից բանակցային ելք գտնելու, բռնության չհասցնելու: Իսկապե՞ս ավելի քան տաս օրվա ընթացքում այդ մասին չեն մտածել: 
 
Անհավատալի է թվում, բայց կարծեք թե ՀՀ կառավարիչների մեջ չի գտնվում որևէ մեկը՝ նախագահականից, կառավարությունից, ԱԺից, քաղաքական կամ վարչական որևէ իրավասու պաշտոնյա, ով կամք ու, թերևս, կարողություն ունենա ցուցարարների հետ պարզապես զրուցել: Չհաշված Նիկոլ Փաշինյանին ու Զարուհի Փոստանջյանին, ովքեր ինքնակամ տարիներ շարունակել եղել են հանրային պահանջների խոսափողը: Մնացած բոլորը թաքնվել են ոստիկանական պատնեշի հետևում: Կուսակցապետեր, օլիգարխներ, նախարարներ, մարզպետներ... 
 
Ատելությունի՞ց են վախենում: Սուլոցի՞ց:
 
Վախենում են չպատասխանված հարցերի քանակի՞ց: 
 
Սովոր չե՞ն քաղաքացիների հետ դեմ առ դեմվել: 
 
Վարժվել են սպառանալիքի լեզվով խոսել: Հիմա էլ միայն այդ լեզուն է: Վերբալ և խորհդանշական:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական