Սերգո Կարապետյանն ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը


Սերգո Կարապետյանն ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը

  • 28-07-2016 14:29:30   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր նահանգապետի տնտեսության և պաշարների զարգացման հարցերով տեղակալ պարոն Մոհամմադ Էմամի Ամինը: Հանդիպմանը ներկա էր նաև Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը:    
 
Այցի նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում: 
«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, և ես վստահ եմ, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումն ավելի կնպաստի տարբեր ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացմանն ու խորացմանը», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին տեղեկացրել են, որ նկատի ունենալով Հայաստանի ադնամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Թեհրանի նահանգապետարանը հետաքրքրված է ԵՏՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի  արտահանման կազմակերպմամբ:
Արտահանման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարարն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել համատեղ ընկերությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու նպատակով: 
Հանդիպման ավարտին Սերգո Կարապետյանը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների համագործակցության սերտացմանն ուղղված նախաձեռնություններին: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն