Պարզվել է՝ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ծառայողները չարաշահել են լիազորությունները. հարուցվել է քր.գործ


Պարզվել է՝ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ծառայողները չարաշահել են լիազորությունները. հարուցվել է քր.գործ

  • 28-07-2016 15:22:23   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ տվյալներ:
 
Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացված ստուգումների ժամանակ համադրվել են սննդամթերքի զանգվածները սննդի մատյանում առկա տվյալների հետ,  որի արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ՝ սննդի ավելցուկ և պակասորդ:
 
Բացի այդ, ստուգվել են նաև հիշյալ հիմնարկի տնտեսական ապրանքների տեսակային և քանակական առկայությունը, որի արդյունքում ևս ի հայտ են եկել բազմաթիվ անհամապատասխանություններ:
 
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
 
լրատվական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play