Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում


Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

  • 28-07-2016 15:54:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաաղքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ  հուլիսի 12- 22-ն ընկած ժամանակահատվածում նորերով  է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 469 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց: Վերացվել են այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա թերությունները: Ընթացքում են Նուբարաշենի խճուղու և Մարգարյան 20-րդ շենքի բակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: 
 
«Երքաղլույս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: 
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են  ամենօրյա աշխատանքներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play