ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այս պահին հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է այսօր ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա:
Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ եւ ասել, որ Երեւան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ:
Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային եւ քաղաքական կյանքի օրակարգում, որովհետեւ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է եւ պետք է լուծվի քաղաքական քննարկումների եւ քաղաքական որոշումների տիրույթում: