Գերմանիան պետք է արտաքսի Գյուլենի հետ կապ ունեցող դատախազներին. Թուրքիայի արտգործնախարար


Գերմանիան պետք է արտաքսի Գյուլենի հետ կապ ունեցող դատախազներին. Թուրքիայի արտգործնախարար

  • 28-07-2016 17:52:53   | Թուրքիա  |  Հասարակություն

Գերմանիան պետք է հետ հանձնի մի շարք դատախազների, որոնք կապ ունեն իսլամիստ ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենի հետ: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չվուշօղլուն: 
 
«Գյուլենի «զուգահեռ պետության» մի քանի դատավորներ և դատախազներ Գերմանիա են փախել Թուրքիայում չհաջողված հեղաշրջման փորձից հետո, նրանց անհրաժեշտ է արտաքսել»,- ասել է նա: 
Թուրքական կառավարությունում վստահ են, որ հեղաշրջման ոգեշնչողները եղել են նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանին ընդդիմադիր իսլամական «Հեմզետ» շարժման կողմնակիցները` կապված Գյուլենի հետ, ով Անկարայի կողմից մեղադրվում է 2013 թվականի ամռանը երկրում իրավիճակն ապակայունացնելու և իշխանությունների նկատմամբ վստահության վերացման փորձերի մեջ:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն