Աշոտ Ահարոնյանը հերքել է Գյումրիում հնչած կրակոցների մասին լուրը


Աշոտ Ահարոնյանը հերքել է Գյումրիում հնչած կրակոցների մասին լուրը

  • 28-07-2016 18:10:42   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայից զինծառայող է դիմել փախուստի, նրան որոնում են: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շտապեց հերքել լուրերն՝ ֆեյսբուքյան իր  էջում։
 
«Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Նշվել է նաեւ, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից: Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել:
Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play