Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան պետք է հավատարիմ մնա համաչափության սկզբունքին. Անգելա Մերկել


Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան պետք է հավատարիմ մնա համաչափության սկզբունքին. Անգելա Մերկել

  • 28-07-2016 18:15:10   | Գերմանիա  |  Միջազգային

Թուրքիան ռազմական հեղաշրջումից հետո պետք է հարգի «համաչափության սկզբունքը»: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 
 
Նրա խոսքերով` իրավական պետությունում կա համաչափության սկզբունք, այդ սկզբունքը պետք է իրականացվի բոլոր պայմաններում: 
«Գուցե այդ սկզբունքը ոչ միշտ է գտնվում կենտրոնում և ես խոսելով թուրք նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի հետ այդ մասին»,- ասել է Մերկելը` ընդգծելով, որ դա կարևոր է` հաշվի առնելով այն, որ Գերմանիայում ապրում է 3 մլն մարդ թուրքական արմատներով: 
Գերմանիայի կանցլերը Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու է ոչ ուշ, քան սեպտեմբերի սկզբին G20 գագաթնաժողովի շրջանակներում: 
Անգելա Մերկելը նաև նշել է, որ ուշադրությամբ հետևում է Թուրքիայում իրավիճակի զարգացմանը և այդ մասին անկեղծ կարծիքներով փոխանակվում Էրդողանի հետ:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play