Քարն ընկել է 11-ամյա երեխայի վրա. նա մահացել է


Քարն ընկել է 11-ամյա երեխայի վրա. նա մահացել է

  • 28-07-2016 18:34:37   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 28-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ «Սանահին» կայարան թաղամասի հյուսիս-արևելյան հատվածում ընկած «Քարհանքեր» կոչվող տարածքում մոտ 2,5 խմ մեծության քարն ընկել է 2005 թ. ծնված Գ. Դ.-ի վրա:
 
Ժամը 17.04-ին փրկարարները քարի տակից դուրս են բերել Դ. Գ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play