Կալանավորվել է Արշակ Սադոյանի որդին


Կալանավորվել է Արշակ Սադոյանի որդին

  • 29-07-2016 13:51:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Խորենացի փողոցում ցույցին մասնակցած, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգ Սադոյանը:
 
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը:
 
Նրա խոսքով՝ Կոտայքի ՁՊՎ-ում հանդիպել են Արշակ Սադոյանի որդուն և, ըստ նրա՝ բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից՝ մեքենայից իջնելիս։ Երեկ ՁՊՎ-ից նրան տեղափոխել են դատարան և կալանավորել:
 
«Ուղղակի ահաբեկում են ժողովրդին, մասնավորապես իմ տղային ու ինձ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արշակ Սադոյանը: Նրա խոսքով՝ իր տղան իրոք մասնակցել է Խորենացի փողոցում հանրահավաքին, սակայն որևէ անօրինական գործողություն չի արել: 
 
«Իմ տղան որևէ ապօրինի գործողություն չի արել, բայց իրեն մեղադրել են, որ ինչ է թե ինչ-որ ոստիկանի շիթից բռնել է, այն դեպքում, երբ նկարում դեմքը նույնիսկ իրանը չէ»,-տարակուսանք հայտնեց Սադոյանը:
 
Նրա խոսքով՝ 8-9 հոգով գնացել են իրենց տուն, ներկայացրել են խուզարկություն կատարելու որոշում, նշված է եղել, որ փնտրում են Արեգ Սադոյանի հագին եղած շապիկն ու գլխարկը: Ըստ Արշակ Սադոյանի՝ իր համակարգիչն առգրավվել են: Խուզարկվել է նաև որդու ավտոմեքենան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play