Անելիք Բանկի «ԱՐԱԲԿԻՐ» մասնաճյուղը կաշխատի երկարացված ռեժիմով


Անելիք Բանկի «ԱՐԱԲԿԻՐ» մասնաճյուղը կաշխատի երկարացված ռեժիմով

  • 29-07-2016 15:46:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Անելիք Բանկի «Արաբկիր» մասնաճյուղը, երկուշաբթիից ուրբաթ օրերին կաշխատի երկարացված ռեժիմով՝ մինչև երեկոյան 19:45: Մասնաճյուղն աշխատելու է նաև շաբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն: 
 
«Երբեմն մեր հաճախորդները, իրենց աշխատանքային գրաֆիկի պատճառով, հնարավորություն չեն ունենում այցելել բանկ մինչև աշխատանքային օրվա ավարտը և կատարել անհրաժեշտ գործարքներ: Խնդրին լուծում տալու համար և մեր հաճախորդներին առավել հասանելի լինելու ու նրանց ժամանակը խնայելու նպատակով, որոշվել է, որ Անելիք Բանկի ևս մեկ մասնաճյուղ՝ «Արաբկիրը» կաշխատի երկարացված ռեժիմով»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և նշել, որ «Արաբկիրը» Անելիք Բանկի 3-րդ մասնաճյուղն է, որ աշխատում է երկարացված ռեժիմով: «Մեր «Մալաթիա» մասնաճյուղն աշխատում է մինչև ժամը 20:00-ը, իսկ «Տիգրան Մեծ» մասնաճյուղերը՝ մինչև 19:00-ն»,- ասել է Ա. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ մասնաճյուղային ցանցի աշխատանքի բարելավման ռազմավարության շրջանակներում, Անելիք Բանկի հինգ մասնաճյուղեր՝ «Տիգրան Մեծ», «Բաղրամյան», «Մալաթիա», «Դավթաշեն» և «Գյումրի», աշխատում են նաև շաբաթ օրերին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play