Ալեք Ենիգոմշյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել.ՀԽ


Ալեք Ենիգոմշյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել.ՀԽ

  • 29-07-2016 16:46:26   | Հայաստան  |  Իրավունք

«Հիմնադիր խորհրդարան»-ը (ՀԽ) հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ երեկ Երևանի Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել ՀԽ աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ հավաքի տեխնիկան։
 
«Ճանապարհային ոստիկանության ոստիկանները բերման են ենթարկել Վահրամ Պետրոսյանին տեխնիկայի հետ միասին։ Ոստիկաններից մեկը նստել է վերջինիս մեքենայի ղեկին և հեռացել՝ տանելով տեխնիկան»,- լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրությունում:
 
Նույն հաղորդագրությունում նշվում է նաև, որ ՀԽ անդամ՝ նախօրեին ձերբակալված Ալեք Ենիգոմշյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play