Եթե ոստիկանությունը վայր դրեց իր մահակն ու վահանը, շատ մարդավայել խնդիրը կլուծվի.Եղիշե Պետրոսյան (Տեսանյութ)


Եթե ոստիկանությունը վայր դրեց իր մահակն ու վահանը, շատ մարդավայել խնդիրը կլուծվի.Եղիշե Պետրոսյան (Տեսանյութ)

  • 29-07-2016 17:41:25   | Հայաստան  |  Հարցազրույցներ



Լրագրի զրուցակիցն է երաժիշտ Եղիշե Պետրոսյանը

 

Պարոն Պետրոսյան, Դուք միացել եք «Սասնա ծռեր» խմբի ծավալած պայքարին։ Իսկ մշակույթի, արվեստի մի շարք գործիչներ, մտավորականներ կոչ են անում «Սասնա ծռեր» խմբին վայր դնել զենքը։ Ինչո՞ւ չի արձագանքում մտավորականությունը։

 

Քանի որ մեր երկրում ամեն ինչն է խեղաթյուրված՝ և քաղաքական դաշտը, և գրական դաշտը, և երաժշտական դաշտը, ամեն ինչը ծուռ է, որի դեպքում ամեն ինչ էլ կարող է լինել։

 

Մարդիկ ինչից կարող են ոչ ադեկվատ արտահայտություն անել, կամ հաճոյանալու համար, որը մեր երկրի ամբողջ իշխանական կառուցվածքի շարժող տարրն է։ Ծառայություն արեցիր, հաճոյացար, կարող ես մի քայլ առաջ գնալ։ Միգուցե դրանով են ապրում, միգուցե դա է միակ շանսը, այլ շանս չեն տվել։ Երկիրն էլ շատ փոքր է, մահացած էկոնոմիկայով և ասենք գիրք գրողը չի կարող հույս դնել, որ գիրքն այնքան կվաճառվի, որ կարողանա նորմալ ապրի։ Դրա համար նրանք սպասում են ինչ-որ պրեմիաների, հովանավորների։ Ու դա մարդկանց մեջ ձևավորում է ապրելակերպ։

 

Ինչու իշխանությունը չի կարող այս խնդրին լուծում գտնել։

 

Կարծում եմ՝ իրենք մեզ դիտում են որպես թշնամի, այսինքն իրենք են և մնացածը, որոնք թշնամի են։ Ու եթե թշնամին եկավ քո տուն մտավ, դու կորցնում ես ամեն բան, հետևաբար կենաց մահու կռիվ են տալիս, կորցնելու շատ բան ունեն, որովհետև շատ-շատ հանցագործություններ են կատարել, վախենում են և բնական է, որ այդպես էլ պետք է լիներ։

 

«Սասնա ծռերը» պաշարված են ոստիկաններով, ոստիկաններն ու իշխանությունը պաշարված են հասարակությամբ և այստեղ մի փոքր նյարդերի պայքար է։ Քանի որ բոլոր լծակները իշխանության ձեռքին են, բնականաբար իրենց համար հեշտ է մի քիչ դիմակայելը, բայց ցունամիին դիմակայելը անհնար է։

 

Ես կարծում եմ՝ անարյուն ճանապարհը խաղաղ ցունամին է։ Երկու ճանապարհ կա ընդամենը՝ կամ իշխանությունը խելք է հավաքում, կամ ցունամին նրանց սրբում-տանում է։ Երրորդ տարբերակն էլ կա՝ ոստիկանությունը վայր է դնում իր զենքը և հայտարարում՝ մենք ժողովրդի հետ ենք ու խնդիրը լուծվում է։ Քանի խանգարող բան ունենք՝ իշխանություն, ոստիկանություն և ԱԱԾ։ Վերջինս շատ ռեսուրս չունի, մնում է ոստիկանությունը ՕՄՕՆ-ն է։ Եթե նա վայր դրեց իր մահակն ու վահանը, շատ մարդավայել խնդիրը կլուծվի։

 

Մտավախություն չունե՞ք, որ ամեն րոպե կարող է գրոհ լինել։

 

Նրանք վճռական են, նրանք ուզում են այս ամենը խեղդել իր բջիջում, պատրաստ չեն բանակցելու, զիջելու, նրանք շան նման վախում են։ Մենք իրենց ասում ենք՝ ճանապարհ ենք թողել, գնացեք խոսեք, մի քիչ դուք զիջեք, մի քիչ մենք, գտնենք մի տարբերակ հանուն մեր երկրի ու ժողովրդի։ Էս ինչ օրն են գցել մեր ժողովրդին, որին նայում ես՝ ընկճված, դեմքին ժպիտ չկա, անատամ, չխնամված, չբուժված, հիվանդ։ Այս մարդիկ էլ են ուզում գնալ բժշկի, բայց դրա հնարավորությունը չունեն։ 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play