Մշակութային միջոցառումների շարք Ռումինիայի Տուլչա քաղաքում


Մշակութային միջոցառումների շարք Ռումինիայի Տուլչա քաղաքում

  • 02-08-2016 12:40:05   | Ռուանդա  |  Մշակույթ
Հուլիսի 30-ին Ռումինիայի Տուլչա քաղաքում Էթնիկ ֆիլմերի փառատոնի շրջանակներում Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ և աջակցությամբ տեղի ունեցան հայկական մշակութային միջոցառումներ:
 
Միջոցառումների բացման խոսքով հանդես եկավ Տուլչայի նահանգային խորհրդի խորհրդական, Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը:
 
Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպանորդ Աշոտ Գրիգորյանի հանդիպումները Տուլչայի նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ:
 
Էթնիկ ֆիլմերի փառատոնի ընթացքում  ցուցադրվեց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, իսկ համերգային ծրագրում ելույթ ունեցավ Գերլա (նախկին Արմենուպոլիս) քաղաքի «Հայաքաղաք» պարի անսամբլը: Նույն օրը Տուլչայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Կոնստանցայի հոգևոր հովիվ Տեր Օշական քահանա Խաչատրյանի կողմի մատուցվեց պատարագ:
 
Տեղեկանք: Տուլչան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Ռումինիայի սևծովյան Դոբրոջա շրջանում: Տուլչա նահանգն ակտիվորեն համագործակցում է ՀՀ Տավուշի մարզի հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play