Համակարգը անառիկ չէ, բայց ժողովրդի մեծամասնության իներտությունն դեռևս անմատչելի է. Հոգեբան


Համակարգը անառիկ չէ, բայց ժողովրդի մեծամասնության իներտությունն դեռևս անմատչելի է. Հոգեբան

  • 02-08-2016 17:50:46   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը

 

Արմինեինչպե՞ս եք գնահատում Սասնա ծռերի հանձնվելու քայլը:Այս քայլըշատերի գնահատմամբբացառիկ էրհամամի՞տ եք արդյոք։

 

Եթե ահաբեկիչ լինեին, այդ համատեքստում կհամարեի բացառիկ, բայց քանի որ ապստամբ են, և դրան գնացել են հանուն խաղաղության և ժողովրդի, կհակադրեին իրենք իրենց, եթե գրոհին պատասխանեին, եթե արյուն լիներ (իրենց խոսքերով՝ մեր դեմ 20-ամյա երիտասարդներ են բերել, ուր կրակենք, այսինքն՝ դա հանձնվելուց առաջ էլ բարձրաձայնված մտահոգություն էր, մեղմ ասած)։ Այս դեպքում, թեկուզև զենքով են գնացել, բայց այն գործածելու պատրաստակամությունը չի նկատվել, և մինչ վերջ էլ, կարծում եմ՝ չեն դավաճանել իրենց։ Եթե չհանձնվեին, գրոհ կլիներ, գրոհին չպատասխանելու դեպքում՝ որոշների մահն էր, նույնակերպ ձերբակալություն։ Դրա արդյունքում, հասարակության մեջ ընկճվածություն, որ ռեժիմը էլի հաղթեց, ճնշեց, և մարդկանց մարտի 1-ի բարդույթը էլի կթարմանար։ Խելացի և վեհ քայլ էր իրենց ֆիզիկապես հանձնվելը, փոխարենը մի շարք արժեքային փոփոխություններ եղան հասարակության մեջ։

 

Ո՞ր արժեքային փոփոխությունների մասին է խոսքը։

 

Մենք երկար ժանամակ բացասական կերպարներ ենք շրջանառում։ Մեր առօրյա տեղեկատվական կերպարները օլիգարխներ ու պաշտոնյաներ են։ Չեմ ուզում գործածել «հերոս» բառը, որն իր մեջ հուզա-զգացմունքային տարր ունի, սակայն այլ համարժեք բառ կարծես չկա բացատրելու այն կերպարներին, որոնք այս կամ այն կերպ գրավում են հասարակության ուշադրությունը, իսկ ըստ այդմ մեր այսօրվա իրականության «հերոսներն» աչքի են ընկնում քրեական անցյալով և անպատժելիությամբ։

 

Թողնենք «զինված ապստամբներ իրավիճակի» վերլուծությունը, դիտարկենք այն, որ շատ մեծ զանգված անհամաձայն լինելով ձևի հետ՝ միևնույն է սատարեց։ Իսկ այդ ընթացքում մարդիկ սկսեցին նրանց մարտական անցյալը «բացահայտել», ծանոթանալ նրանց ազնիվ, անշահախնդիր նվիրվածությանը։ Այս օրերի ընթացքում այդ մարդիկ ակամա և որոշակիորեն լցրեցին այն վակուումը, որ կար։ Հասարակությունը իր ծանոթ բացասական կերպարների դոմինանտությանը հակադրություն ունեցավ։ Քրեական օլիգարխներից, քաղաքական դաշտի սուտ ու կեղծիքից ընկճված ու խեղճացած հանրույթի մեջ ինչ-որ վերելքային տրամադրություն նկատվեց (թե որքան կտևի կամ կտևի արդյոք կամ ինչպես դա կազդի հետագա տրամադրությունների վրա, գործողությունների վրա` առայժմ չեմ կարող ասել)։

 

Այնուամենայնիվ, հոգեբանորեն  որքա՞ն էր  այս  տիպի հանգուցալուծման հնարավորությունը։

 

Երբ դեռ չէին հանձնվել, կար անորոշություն մտահոգ շրջանակներում, հասարակության մեջ։ Բայց եթե վերլուծենք, կարող էինք կանխատեսել այսպիսի՝ մտահանգում-որոշում-արարք շղթան իրենց կողմից։ Բացատրեմ ինչպես։ Երբ տարածեցին լուրը դիպուկահարի և սպանված ոստիկանի մասին, հանրույթը (խոսեմ ի դեմս ֆեյսբուքի), մի մարդու պես արձագանքեց, որ չեն հավատում։

 

Սա ի՞նչ է: Այսպիսի արձագանքը ամենևին էլ հուզական կամ իռացիոնալ չէ, այն հոգեբանական օրենքներով փաստարկված, մշակված և ենթագիտակցությունից դուրս բերված մոտեցում է։ Այսպես, մարդու շուրջ կա տեղեկատվական դաշտ, որից նա ընտրողաբար վերցնում է իրեն հետաքրքրողը, բայց մյուս ամբողջը ևս անցնում է իր ենթագիտակցություն և մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունենում․դա ինֆորմացիոն դաշտի տեսությունն է հոգեբանության մեջ։ Այդ տեղեկատվությունը շատ խելացի և ռացիոնալ մշակված մնում է գիտակցության տակ․մեր անգիտակցականն ու ենթագիտակցությունը գիտակցությունից «խելացի» են։

 

Երբ ասացին տղաները կրակել սպանել են, մարդիկ առանց բալիստիկ և քրեաբանական քննության արագ արձագանքեցին, գիտակցություն հանեցին եղած մշակած ինֆոն, որը փաստորեն Ծռերի մասին եղած ամբողջ դաշտի տեղեկատվության արդյունքն է։ Հուսամ կարողացա խուսափել հոգեբանական եզրույթաբանությունից և ճիշտ փոխանցել ասելիքս։ Հիմա, նույնապես հանձնվելու պահը․ հոգեբանական տեղեկատվական դաշտում ունեինք իրենց բարոյա-հոգեբանական նկարագիրը, վերաբերմունքը մարդկանց և մոտեցումները, և որքան էլ զինված գրոհի էին գնացել, օրերի ընթացքում տեսանք, որ ՀՀ սահմանից ներս, այս կողմ իրենք կրակող չեն, որքան էլ գուցե կոչեր արել են։ Ըստ այդմ, իրենց խելամտության վրա էլ վստահ լինելով, որ անտեղի զոհը շռայլություն է՝ ըստ իրենց գաղափարաբանության՝ գուցե սպասելի ավարտ էր։

 

Նման մարդիկ նվիրյալ են, որքան էլ սթափ են, այնքան էլ ռոմանտիզմ է պետք՝ այդ սթափության արգասիքը  իրագործելու։ Խոսքս հենց զինված պայքարի մասին չէ, այլ անձնազոհության, գաղափարա-հայրենասիրական հիմքի վրա պայքարի, ազատության համար,  այստեղ՝ ռիսկային և անընդունելի գործողության։ Պետք է զգոն լինել և իրենց ուղերձը ճիշտ ընկալել․ ամենը կխեղաթյուրենք, եթե գոյություն ունեցող համատեքստից հանենք։  Շատ հարցեր կան, կապված ձևի ու մտադրության հետ, գուցե այս ճարահատյալ և ծայրահեղ ձևն էր իրենց ուղերձը՝ ուշադրություն հայցելո՞ւ։ Ծռերը ի ցույց դրեցին իշխանության և համակարգի խոցելի լինելը․ «ոստիկանապետություն» լինելով, միևնույն է 30 հոգով կարողացան գրավել գունդ, իսկ սիմվոլիկ՝ կոտրել շղթան և ցույց տալ համակարգի անառիկության միֆը։

 

Փաստեցին, որ համակարգը կարելի է գրավել, համակարգը անառիկ չէ, բայց ժողովրդի մեծամասնության իներտությունն անառիկ է դեռ, դեռևս անմատչելի։ Դա թերևս այլ թեմա է։

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play