Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցների հետ


Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցների հետ

  • 04-08-2016 15:07:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին Շուշի քաղաքում հանդիպել է Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցների հետ:
 
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ կարեւորելով նման միջոցառումների դերը ազգային մշակույթի եւ արժեքների պահպանման, ինչպես նաեւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյուններից:
Նույն օրը Նախագահը ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում խառը մենամարտերի եւ թայլանդական բռնցքամարտի պրոֆեսիոնալ առաջնության բացմանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է երիտասարդների ֆիզիկական դաստիարակությունը՝ ընդգծելով, որ սպորտի զարգացումը միշտ եղել է իշխանությունների ուշադրության կենտրոնում: 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play