Պետության և ազգի հրատապ խնդիրների լուծումը պահանջում է համագործակցության նոր մոտեցումներ. ՀԿ նախագահներ (Տեսագրություն)


Պետության և ազգի հրատապ խնդիրների լուծումը պահանջում է համագործակցության նոր մոտեցումներ. ՀԿ նախագահներ (Տեսագրություն)

  • 05-08-2016 13:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Օգոստոսի 5-ին  ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի ունեցավ  ասուլիս  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Թեման՝  «Երկրի ճակատագրով մտահոգ կազմակերպությունները միավորվում են.Ինչո՞ւ և ինչպե՞ս. Առաջիկա ծրագրեր և հետագա անելիքներ»։
 
 
Բանախոսներն են. 
 
Խաչատուր Մարոզյան - «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոսացիա» ՀԿ նախագահ
 
Տիգրան Հովհանիսյան «Հայաստանի Ձեռներեցների Կոնֆեդերացիա» իրավաբանական անձանց  միության նախագահ
Սեյրան Չիլինգարյան  «Հայդուկ» հայրենասիրական-բարեգործական կազմակերպության  փոխնախագահ
 
Բանախոսները կանդրադառնան նաև վերջին իրադարձություններին և հետագա հնարավոր զարգացումնրին։  
 
Հ  ՈՒ  Շ  Ա  Գ  Ի  Ր
 
Հայաստանի      Հանրապետություն
ք. Երևան       04.08.2016 թ.
 
«Հայաստանի  ժողովուրդը,  տևական ժամանակահատվածում  գտնվելով   պատերազմական իրավիճակում հարևան  Ադրբեջանի հետ,  սպառելով  բոլոր ռեսուրսները,      հայտնվել է  ծանր սոցիալ – հոգեբանական   դրության մեջ:  Առավել անպաշտպան իրավիճակում են հայտնվել սոցիալապես խոցելի շերտերը,  ազատամարտիկները և նրանց ընտանիքները, ինտելիգենցիայի  ներկայացուցիչները, ուսուցիչները,  տարեց - հաշմանդամները,  իրենց երեխաներին միայնակ խնամող ծնողները:  Կորել է հավատն  միմյանց նկատմամբ:  Մարդիկ կորցրել են հույսը վաղվա օրվա նկատմամբ և  շատերը  լքում են հարազատ տունն ու հայրենիքը,  փորձելով հույս գտնել օտար ափերում: Պետությունը, չունենալով ռեսուրսներ,  միջոցներ չի ձեռնարկում իրավիճակը բարելավելու ուղղությամբ, արդյունքում խորացնելով  հուսահատությունը:
Մյուս կողմից  իրավական  և օրենսդրական  կամայականության հետևանքով մանր ու միջին ձեռներեցների տարբեր խավեր պաշտպանված չեն և  նրանք անտեսված են:  Շատ դեպքերում  իրավական անպաշտպանվածությանը գումարվում է  մարդկանց  իրավական գիտելիքների  ցածր  մակարդակը, որի պատճառով   նրանք  չեն կարողանում կայանալ  և  վաղ թե ուշ բռնում են  արտագաղթի ճանապարհը:    
Մենք  այժմ թևակոխել ենք    սոցիալ – հոգեբանական  մի ճգնաժամի մեջ,  որը հասարակության համար խիստ վտանգավոր լինելուց զատ ազգակործան է և տանում է դեպի  ինքնաոչնչացում:    Այս ճգնաժամից  դուրս գալու ելքեր գտնելու համար նախ հարկավոր   է փորձել  գործուն կապ  և փոխհամագործակցություն  հաստատել հասարակության  բոլոր խավերի միջև, հրավիրել համագործակցության  հասարակական կազմակերպություններին, անհատ ձենռարկատերերին,  ընտանիքներին, դպրոցներին, կրթական բոլոր հաստատություններին,  բարերարներին,    ձեռներեցներին,  հասարակության մեջ դիրք  ունեցող անձանց: 
Ելնելով ստեղծված ծանր իրավիճակից, իրատեսորեն գնահատելով  պատմական  պահը   և  գիտակցելով  բարձր պատասխանատվությունը սեփական ժողովրդի նկատմամբ,  նպատակ ունենալով  ազգի  գոյատևման  ու բարգավաճման  ապահովումը, <Հայդուկ> հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը,․․․․․․․<Հայաստանի Ձեռներեցների Կոնֆեդեռացիա> իրավաբանական անձանց միությունը,․․․․․․․/մյուս մասնակիցների կամ ձեռնարկատերերի անունները, որոնք ստորագրում են հուշագիրը և հանդիսանում են հիմնադիրներ/   միավորելով  իրենց ջանքերը   երկրում ստեղծված  ծանր իրավիճակը փոխելու  և  ճգնաժամից դուրս գալու  համար,  ստեղծում են  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ներկայացուցչական մարմին, որը կամավորության և հրապարակայնության սկզբունքով  իրականացնում է ԱՆՀԱՏԻ, ԸՆՏԱՆԻՔԻ,  ՊԵՏՈՒԹՅԱՆ,  ԱԶԳԻ  շահերի պաշտպանության  հրատապ  ծրագրեր,  այդ թվում.
1. Օրինական հիմքերի վրա դնել  ու     պաշտպանել   ձեռներեցների  և  տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչների  ջանքերը  սեփական  բիզնեսի   հիմնադրման և  նրանց համար բարեկեցիկ ապագայի  ստեղծման  ուղղությամբ: 
2. Սստեղել   արհմիութենական կազմակերպություններ բոլոր ասպարեզներում,    վճարվող մեծաթիվ հարկերից   որոշ  մասն  ուղղորդել   նպատակային  սոցիալական  ծրագրերի իրականացման  ուղղությամբ:
3. Սոցիալապես խոցելի խմբերի    սոցիալական խնդիրները լուծելու  համար իրականացնել  սոցիալական աջակցության  ծրագրեր: Կազմակերպել դասընթացներ բիզնեսի  պաշտպանության  տարբեր ուղղություններով: պատրաստվածությունը սեփական բիզնեսը վարելու ուղղությամբ  
4. Երկրում մեր քաղաքացիների ռազմական, ռազմաքաղաքական   և  ռազմահայրենասիրական պատրաստվածության և այդ բնագավառում գիտելիքների բարձրացման ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր, կազմակերպել սեմինարներ ու դասընթացներ: 
5. Հաշվի առնելով  միջազգային հարաբերություններում  ստեղծված իրավիճակը  հանդես գալ  հայտարարություններով:
6. Հրավիրել համագործակցության ՀՀ Կառավարությանը  և պետական մարմիններին,  հանդես գալ միասնական ճակատով:
     Սույն հուշագրի կողմ են հանդիսանում   բոլոր մասնակիցները, որոնք իրենց նպաստը կբերեն ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ նպատակների իրականացման գործում:  
     Կատարվող և կատարվելիք բոլոր քայլերի ու  ծրագրերի մասին պարբերաբար  կկազմակերպվեն  բաց ու թափանցիկ քննարկումներ  մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մշտական գործող մարմինը հիմնադիրների խորհուրդն է, որը որոշումներ կկայացնի ձայների պարզ մեծամասնությամբ»:
 
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
1. <Հայդուկ> հայրենասիրական բարեգործական հասարակական    կազմակերպություն։
 
2. <Հայաստանի Ձեռներեցների Կոնֆեդեռացիա> իրավաբանական անձանց        միություն։
 
3. <Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա> հասարակական կազմակերպություն։
 
 
 
Ասուլիսին ներկա լրատվամիւոցները
1.Կենտրոն TV
2.Հ3  TV
3.Nt.am
4.Vesti.am
5.Ա1+
6.Armenia sputnik.am
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ