Մերձավոր Արևելքի ապագան կվորոշեն ժողովուրդները, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ. Ասադ


Մերձավոր Արևելքի ապագան կվորոշեն ժողովուրդները, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ. Ասադ

  • 04-08-2016 18:49:32   | Սիրիա  |  Հասարակություն

Մերձավոր Արևելքի ապագան կվորոշեն ժողովուրդները, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալաեդին Բորուջերիի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ընթացքում: 
 
Հարցազրույցից որոշ հատվածներ հրապարակվել են  սիրիացի նախագահի գրասենյակի կայքում: 
«Մերձավորարևելյան տարածաշրջանի ապագան որոշելու են այն ժողովուրդները, որոնք զոհեր են տալիս ահաբեկչության դեմ պայքարում, կանգնած են իրենց հայրենիքի պաշտպանության համար»,-  նշել է Ասադը:
Զրուցակիցներն անդրադարձել են  նաև որոշ երկրների համառությանը, որոնք շարունակում են աջակցել ծայրահեղականների չպատճառաբանված քաղաքականությունը, որը նպաստում է ահաբեկչության տարածմանը: 
Իր հերթին իրանցի խորհրդականը կարծիք է հայտնել, որ սիրիական բանակի գործողությունները փաստացի կանխել են ամբողջ տարածաշրջանի հնարավոր վերացումը քարտեզի վրայից:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play