ՀՀ ԶՈՒ զինծառայողները ԱՄՆ-ում մասնակցում են վերապատրաստության դասընթացի


ՀՀ ԶՈՒ զինծառայողները ԱՄՆ-ում մասնակցում են վերապատրաստության դասընթացի

  • 04-08-2016 18:48:19   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԶՈՒ 25 զինծառայողներից բաղկացած «Փյունիկ» խորհրդանշական անունը կրող դասակը ԱՄՆ Կանզաս նահանգում կմասնակցի սերժանտական վերապատրաստության դասընթացին: 
 
Դասընթացի առաջին երկու փուլերն անցկացվել են Հայաստանում: Երրորդ` ավարտական փուլի ընթացքում՝ Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող երկշաբաթյա վերապատրաստության դասընթացի շրջանակում, հայ զինծառայողները կամրապնդեն սերժանտական պարտականությունների իմացության, փոքր ստորաբաժանումների ղեկավարման, սերժանտ-սպա հարաբերությունների վերաբերյալ իրենց գիտելիքները: «Փյունիկ» խորհրդանշական դասակի կազմում ընդգրկված զինծառայողները կծանոթանան նաև ԱՄՆ զինված ուժերի սերժանտների պատրաստության ծրագրերին: 
«Փյունիկ» դասակում ընգրկված են ՀՀ ԶՈՒ արհեստավարժ և բարձր առաջադիմություն ցուցաբերած սերժանտները, որոնց մասնագիտական հմտությունները և կարողությունները Երևանում անցկացված դասընթացի ընթացքում  գնահատել են նաև Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play