«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի դերակատարումն ընտանիքի ողբերվության մեջ


«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի դերակատարումն ընտանիքի ողբերվության մեջ

  • 09-08-2016 15:06:44   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր՝ օգոստոսի 9-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան բողոքի ակցիա էր կազմակերպել «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության դիմաց՝ ի ցույց դնելով մեդիա դաշտում բռնության մշակույթի առկայությունն ու վտանգավոր ազդեցությունը:
 
Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն: Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը դեռևս բժիշկների վերահսկողության ներքո են, նրանք դեռ վիրահատական միջամտությունների կարիք ունեն: Այս ողբերգության մեջ իր դերակատարումն է ունեցել նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը, որի «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և բռնարար փեսային՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող, հաղորդման փորձագետները հորդորել էին ամեն գնով վերականգնել ընտանիքն ու վերադարձնել կնոջը համատեղ կյանք: Այդ թվում խախտելով մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, առանց նրա համաձայնության հրապարակվել էին անձնական կյանքին վերաբերող մանրամասներ:
 
Այսպիսով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը թույլ է տվել մարդու իրավունքների տեսանկյունից կոպիտ սխալներ, միաժամանակ չի անդրադարձել Վլադիկ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործին, որը փաստում է, թե նախկինում ինչպես է հաղորդման հերոս Վլադիկ Մարտիրոսյանը պարբերաբար ծեծի ենթարկել կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով: 
 
http://armlur.am/374191/ 

http://shabat.am/article/30944/30944.html 

http://asekose.am/hy_AM/news/11/223248-pastabanneri-palate-nkatoxoutyoun-haytnec-ateloutyan-xosq-hncecrac-pastaban-galikyanin.html 

http://news.am/arm/news/316668.html 

http://www.aravot.am/2014/05/22/463313/ 

http://www.aravot.am/2015/09/17/609240/ 

 
Նոյյան տապան  -   Իրավունք