ՀՀ վարչապետը ներկա է գտնվել մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնի բացմանը


ՀՀ վարչապետը ներկա է գտնվել մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնի բացմանը

  • 11-08-2016 00:09:08   | Կոտայքի մարզ  |  Մշակույթ

 
 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել Լեոնիդ Ենգիբարյանի անվան  մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնի բացմանը:
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնին մասնակցում են թատերախմբեր՝ Հայաստանից, Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Թուրքիայից: Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, մնջախաղին վերաբերող մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ Ելենա Մարկովան:
«Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը» կարգախոսով փառատոնի շրջանակում  կցուցադրվեն բացօթյա անվճար ներկայացումներ, կլինեն մնջախաղի վարպետության դասընթացներ, մասնագետները կանցկացնեն նաև պարային մնջախաղի վարպետության դասընթացներ: 
Փառատոնի նպատակն է թատերական և մշակութային միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, համաշխարհային թատերական գործընթացներին մասնակցությունը, միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը: Փառատոնը կտևի մինչ օգոստոսի 15-ը: 
  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play