Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումն Աջարիայի կառավարության նախագահի հետ


Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումն Աջարիայի կառավարության նախագահի հետ

  • 12-08-2016 19:35:27   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 10-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության (ԱԻՀ) կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեի հետ:
 
ԱԻՀ կառավարության ղեկավարը, շնորհավորելով ՀՀ գլխավոր հյուպատոսին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նա իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի ավանդական ջերմ հարաբերությունների հետագա խորացմանը:
 
Զուրաբ Պատարաձեն առանձնացրեց իր կառավարության առաջնահերթությունների իրագործման շրջանակներում մի շարք ուղղություններով, այդ թվում՝ զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում, երկկողմ համագործակցության հեռանկարները:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին շնորհավորեց ԱԻՀ կառավարության նորընտիր նախագահին և ընդգծեց, որ կգործադրի հնարավոր ջանքերը երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու համար: Եղիշե Սարգսյանն ԱԻՀ նախագահին ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները և ներդրումային հնարավորությունները:
 
Զրույցի ընթացքում քննարկվեց Աջարիայի հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, կարևորվեց առևտրատնտեսական, կրթամշակութային ոլորտներում փոխգործակցությունը:
 
Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում, մասնավորապես, ընդգծվեց ՀՀ Լոռու մարզի և Վրաստանի ԱԻՀ միջև ստորագրված համագործակցության մասին պայմանագրի հիման վրա իրականացվող ծրագրերի, Վանաձոր-Բաթումի, Ալավերդի-Քոբուլետի, Սպիտակ-Խելվաչաուրի քաղաքների միջև համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:
 
Կողմերն անդրադարձան հայ համայնքի կարևոր դերակատարությանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն