Ռուսաստանն այլևս չի օգտագործում Համադանում գտնվող ռազմաբազան. Իրանի արտգործնախարարություն


Ռուսաստանն այլևս չի օգտագործում Համադանում գտնվող ռազմաբազան. Իրանի արտգործնախարարություն

  • 22-08-2016 14:36:34   | Իրան  |  Միջազգային

Ռուսաստանն ավարտել է Իրանում Համադան ռազմական բազայի օգտագործումը: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել են Իրանի արտգործնախարարությունում: 
 
«Ռուսաստանն Իրանում չունի բազա: Նրանք իրականացնում էին գործողություն, որն այդ պահին ավարտված է»,- նշել են նախարարությունում: 
Ավելի վաղ, ԶԼՄ-ները գրել էին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դիմել է Իրաքին և Իրանին վերջիններիս օդային տարածքով թևավոր հրթիռների թռիչքներ իրականացնելու թույլտվության խնդրանքով: 
Օգոստոսի 16-ին պարզ էր դարձել, որ ռուսական հրթիռակոծիչները ժամանել են Համադանում գտնվող իրանական բազա: Ենթադրվում է, որ Իրաքը թույլատրել է ռուսական թևավոր հրթիռներին թռչել իր օդային տարածքով: Միևնույն ժամանակ Թեհրանը նշել է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել իրանական ավիաբազան Համադանում այնքան ժամանակով, որքանով որ հարկ կհամարի:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային