Վրաստանում չեն բացառել Սահակաշվիլիի ներգրավվածությունը գազամուղի վրա կատարված ահաբեկչության մեջ


Վրաստանում չեն բացառել Սահակաշվիլիի ներգրավվածությունը գազամուղի վրա կատարված ահաբեկչության մեջ

  • 23-08-2016 16:18:57   | Վրաստան  |  Միջազգային

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն գտնում է, որ Ռուսաստան-Հայաստան գազատարի վրա կատարված հարձակումը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռնտու էր Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի կառավարիչ Միախայիլ Սահակաշվիլիին և նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: Interfax.ru-ի փոխանցմամբ` նա հայտարարել է, որ դժվար չէ կռահել, որ երկրում ընտրություններից առաջ ապակայունացնող վիճակը շատ ավելի ձեռնտու է Մ. Սահակաշվիլիին և նրա կուսակցությանը, և որ նրանց գլխում կարող էր նման խորամանկ միտք ծագել: 
 
Միաժամանակ Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին ոչ տեղին է համարել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ակնարկներն այն մասին, թե Վրաստանում նախապատրաստվող ահաբեկչությունը կապված է Ուկրաինայի հետ: 
Նա սոցցանցերից մեկի իր էջում գրել է, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ակնարկը նշանակում է, որ ահաբեկչությունը նախապատրաստել էր Ուկրաինան, մինչդեռ նրա կարծիքով` նման հայտարարություն անելուց հետո պետք էր մի փոքր մտածել: Նախօրեին ուշ երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանը գազամուղի վրա ահաբեկչական հարձակման նախապատրաստման համար յոթ ձերբակալվածներին նախնական կալանքի ենթարկելու որոշում է կայացրել: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play