Իսրայելում հանցավոր խմբավորումը ստիպել է ուկրաինացի հաշմանդամներին մուրացկանությամբ զբաղվել


Իսրայելում հանցավոր խմբավորումը ստիպել է ուկրաինացի հաշմանդամներին մուրացկանությամբ զբաղվել

  • 23-08-2016 18:18:02   | Իսրայել  |  Հասարակություն

Իսրայելական ոստիկանությունը ձերբակալել է վեց կասկածյալների, ովքեր Ուկրաինաից Իսրայել են բերել խուլերի և ստիպել մուրացկանությամբ զբաղվել: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ`այդ մասին հայտնել է իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը: 
Հետախուզության տվյալներով` հաշմանդամություն ունեցող անձանց ստիպել են աշխատել` նրանցից խլելով անձնագրերը, պարբերաբար ծեծելով և նրանցից վերցնելով հավաքված ամբողջ գումարները: 
Տեղեկացվում է, որ ոստիկանները միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ մեկտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 10 ուկրաինացի հաշմանդամների, սակայն հետախուզությունը ենթադրում է, որ տուժողների թիվն ավելի շատ: 
«Ինչպես մենք պարզեցինք, այս մաբողջ գործընթացը ձգվում է մոտավորապես տարի ու կես: Որոշ խմբեր բերվել են, հետո նրանց ճանապարհել են և բերել նորերին: Ամենայն հավանականությամբ մարդկանց խաբեությամբ Իսրայել են բերել ծանոթների և սոցիալական ցանցերի միջոցով: Գործողությունները ընթացել են Ուկրաինայում»,- ասել է Զինգերմանը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play