Solar Hub Armenia 2016․ Գիտաժողով` նվիրված արևային եւ վերականգնվող էներգետիկային


Solar Hub Armenia 2016․ Գիտաժողով` նվիրված արևային եւ վերականգնվող էներգետիկային

  • 25-08-2016 03:38:25   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ամերիկահայ Ճարտարագետների եւ Գիտնականների Ընկերակցությունը(ԱՃԳԸ) ու  Հայաստնի Ամերիկյան Համալսարանը(ՀԱՀ) ձեռնարկել են Հայաստանում անցկացնել  եռօրյա գիտաժողով՝ նվիրված արևային եւ վերականգնվող էներգիայի տեսությանը, տեխնոլոգիաներին, դիզայնին և կիրառմանը։ Հանրության համար բաց եւ  իր տեսակի մեջ անդրանիկ այս գիտաժողովը տեղի կունենա Հայաստնի Ամերիկյան Համալսարանում՝ 2016թ-ի սեպտեմբերի 26-ից 28-ը։
 
 
Ամերիկահայ Ճարտարագետների Եվ Գիտնականների Ընկերակցությունը եւ  Հայաստնի Ամերիկյան Համալսարանը շատ ուրախ են, որ որպես գիտաժողովի գլխավոր վարողներ հանդես են գալու աշխարհահռչակ գիտնական, ինժեներ-խորհրդատու,  ամերիկյան Vector Delta Design ընկերության ինժեներ-մասնագետ պրոֆեսոր Փիթեր Գևորգյանը եւ  Հայաստնի Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Արտակ Համբարյանը։
 
ԱՃԳԸ-ն և ՀԱՀ-ը համատեղ ուժերով այսպես են ուրվագծել սեպտեմբերյան եռօրյա  գիտաժողովի նպատակը.
 
"Մեր գլխավոր առաքելությունն է Հայաստանի համալսարաններում գիտության և ճարտարագիտության առաջադեմ և խորացված ուսուցումը խթանելու միջոցով՝ վերականգնվող էներգիայի նոր սերնդի տեխնոլոգիաների հիմնադրումը Հայաստանում։ Մենք ուզում ենք  խթանել վերականգնվող էներգիայով տեխնոլոգիաների հետազոտման աճը և ստեղծել տարածաշրջանի զարգացման կենտրոն: Ընդհանուր առմամբ վերականգնվող էներգիայի համաշխարհային աճի պոտենցիալը և Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությունը պատմական հնարավորութուն են տալիս Հայաստանին վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնալ գիտության, տեխնոլոգիայի և ճարտարագիտության առաջատարներից մեկը:
 
ԱՃԳԸ-ն եւ ամերիկյան ConnectTo-ընկերությունը հանդիսանում են գիտաժողովի հովանավորները։  Վերջինս`  ձևավորել ու զարգացրել է գիտաժողովի կայքը` www.solarhubarmenia.com. Բոլոր նրանք, ովքեր հետքրքրված են գիտաժողովով եւ ցանկանում են մասնակցել գիտաժողովին,  կարող են գրանցվել կայքում և անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ գիտաժողովի մանրամասների և յուրաքանչյուր սեսիայի ընթացքում խոսվելիք թեմաների մասին: Միջոցառումը նաև հեռարձակվելու է ուղիղ եթերով, ինչը շահագրգիռ անձանց հեռավոր մասնակցություն ունենալու, ինչպես նաև ինտերակտիվ հարց ու պատասխանի հնարավորություն կտա":
 
Պրոֆեսոր Փիթեր Գևորգյանը շուրջ 25 տարվա փորձ ունի արևային և վերականգնվող էներգիայի ոլորտում: Նա  նախագծել է էներգետիկ ճարտարագիտական և դիզայներական ծրագրեր և' մեծ, և' փոքր մասշտաբներով: Ի լրումս գիտական հետազոտություններին, համալսարանական դասախոսություններին և արևային և վերականգնվող էներգիայի ուսումնասիրություններին՝ պրոֆեսոր Գևորգյանը 17 գրքերի հեղինակ է, որոնցից 9-ը ընդգրկում են արևային էներգիայի տեխնոլոգիաներն ամբողջությամբ: Գրքերը հրատարակվել են McGraw-Hill-ի և Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունների կողմից: Պրոֆեսոր Գևորգյանի գրքերն այժմ օգտագործվում են որպես ճարտարագիտական դասագրքեր բազմաթիվ հմալսարաններում, ինչպես նաև արևային էներգիայի տեխնոլոգիաների ուղեցույցներ ամբողջ աշխարհում:
 
Գիտաժողովը նպատակ ունի 2017թ-ին Հայաստանում Արևային և Վերականգնվող էներգետիկայի խնդիրների  շուրջ քննարկումներում ներգրավել միջազգային փորձագետներ, ընկերություններ, նախարարություններ և ակադեմիաներ` ավելի համապարփակ խորհրդաժողով անցկացնելու համար:
 
Solar Hub Armenia 2016 գիտաժողովին հովանավորման հնարավորությունների պարզաբանման նպատակով խնդրում ենք կապվել ԱՃԳԸ-ի հետ։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ