Մեծ պատերազմի ու սահմանների վերաձեւումների նախօրեին


Մեծ պատերազմի ու սահմանների վերաձեւումների նախօրեին

  • 25-08-2016 05:38:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Ջարաբլուս քաղաքում թուրքական բանակի գործողությունն ուղղված է Իսլամական պետության եւ սիրիական քրդերի Ժողովրդավարական միության դեմ: Էրդողանը հայտարարել է, որ նախկինի պես Թուրքիան հանդես է գալիս Սիրիայի ամբողջականության օգտին:
Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերը պետք է հեռանան Եփրատի արեւմտյան ափից, հակառակ դեպքում Անկարան կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
Սիրիական քրդերի Ժողովրդավարական միության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին հայտարարել է, որ քրդերը չեն կատարի Անկարայի պահանջը: «Դրանք քրդական շրջաններ են, որոնք քրդերն ազատագրել են ահաբեկիչներից արյունալի մարտերի արդյունքում: Ինչո՞ւ մենք պետք է այնտեղից դուրս գանք Թուրքիայի պահանջով: Թուրքիան անօրինական ներխուժել է Սիրիայի հյուսիս եւ հիմա իր պայմաններն է թելադրում», ասել է նա:
Նա չի բացառել քրդական ուժերի ու թուրքական բանակի բախումները:
Թուրքիան անխուսափելիորեն խրվելու է սիրիական ճահճում, այնպես, ինչպես Իսլամական պետության ահաբեկիչները, ասել է Ժողովուրդների միության կուսակցության առաջնորդ Սալեհ Մուսլիմը: «Թուրքիան բոլոր այս տարիներին սիրիական հակամարտությունում պատերազմել է ահաբեկչական խմբավորումների վարձկանների միջոցով: Ռազմական ուղիղ միջամտությունը նրա համար նշանակալի հետեւանքներ կունենա», ասել է նա:
Համաշխարհային ԶԼՄ-ները նշում են, որ մեծ է թուրքերի ու քրդերի միջեւ ռազմական ակտիվ գործողությունների տեղափոխման հավանականությունը Թուրքիայի տարածք: Նշվում է, որ իրավիճակը Թուրքիայում առանց այդ էլ կայուն չէ, եւ ցանկացած կայծից երկիրը կարող է բռնկվել: Առավել եւս այն շրջանները, որտեղ բնակվում են քրդերը: Եվ չի բացառվում, որ իրավիճակը հանգի սահմանների վերաձեւմանը: Զուր չէ, որ Պուտինն ու Էրդողանը պաշտպանում են արդեն ոչ թե Ասադին, այլ Սիրիայի ամբողջականությունը:
Խնդիրը հետեւյալն է: Երեկ Foreign Policy ամսագիրը վերահրատարակել է մեկ տարի առաջ տպագրված «Սայքս-Պիկոյի մոռացված պայմանագիրը» հոդվածը քարտեզով: Այս քարտեզում Հայաստանը սահմանակցում է Միջագետքին ու Սիրիային: Ամսագիրը հիշեցնում է, որ պայմանագիրն ուժի մեջ է եւ հնարավոր է այն ինչ որ մեկը փորձի վերակենդանացնել:
Այս պայմանագիրը չեզոքացվել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով, ովքեր տարածաշրջանը բաժանել են միմյանց միջեւ, այդ թվում Հայաստանի տարածքների հաշվին: Ներկայում Մոսկվան ու Անկարան փորձում են պահպանել այս իրավիճակը եւ թույլ չտալ 100 տարի առաջ կնքված Սայքս-Պիկոյի համաձայնագրի եւ Սեւրի պայմանագրի վերակենդանացումը:
Այս անգամ ռուսների ու թուրքերի թիրախը ոչ թե հայերն են, այլ քրդերը: Արդյոք քրդերը կկռվեն, թե «կհամաձայնվեն» ցեղասպանությանը, որպեսզի 100 տարի ձգտեն դրա միջազգային ճանաչմանը:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play