Այս պահին գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում. Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)


Այս պահին գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում. Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

  • 25-08-2016 15:55:57   | Հայաստան  |  Հարցազրույցներ



«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
 
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևորագույն հարցերի՝ մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, հայ-ռուսական հարաբերությունների և ռազմական համագործակցության խորացմանը, տարածաշրջանում դինամիկ կերպով զարգացող իրադարձություններին, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ռուս իրանական համագործակցությանը և այս բոլոր գործընթացների հնարավոր ազդեցությանը Հայաստանի և Ղարաբաղյան հակամարտության վրա:
 
«Կարծում եմ մենք արդեն մոտ ենք, տրամաբանորեն բանակցային գործընթացը հասնում է այն կետին, որին շատերս ենք սպասում՝ այն է, որ անխուսափելի է մտնելը փակուղու մեջ, որովհետև համադրել այն մոտեցումները, որոնք կան հայկական կողմերում, այն է՝ տեսականորեն որոշ տարածքներ՝ հստակ կարգավիճակի դիմաց, դա որևէ ձևով չի բխում Ադրբեջանի ղեկավարության մոտեցումներից:
 
Եթե Ադրբեջանում կային ինչ-որ իլյուզիաներ, որ ապրիլյան իրադարձություներից հետո կամ Ադրբեջան-Ռուսաստան երկկողմ պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր է ինչ-որ բան պոկել՝ տարածքների հետ կապված կամ անվտանգութըան երաշխիքների հետ կապված հարցերով և դրա փոխարեն որևէ մի բան չառաջարկի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, ապա կարծում եմ, մենք տեսնում ենք,որ դա իր արդյունքը չբերեց:
 
Հետևաբար մենք մի քանի ամիս ստանալով համեմատական հրադադարի ռեժիմ, այս իրավիճակում մոտենում ենք այն կետին, որից հետո Ադրբեջանը պիտի հաշտվի  իրականության հետ և հասկանա, որ ապրիլյան իրադարձություններից հետո որոշ չափով իրավիճակը փոխվել է, բայց ոչ կարդինալ ձևով և ո՛չ ռազմական, ո՛չ բանակցային գործընթացով չի կարող ստանալ իր համար ավելի նպաստավոր զարգացումներ, քան կա, կա՛մ կփորձի դիմել նոր ռազմական ավանտյուրայի: Ադրբեջանը երկընտրանքի առջև է կանգնել, փաստացի այս պահին գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութում
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ