Իրանը Ռուսաստանից ЗРК С-400 գնելու անհրաժշտություն չունի. Իրանի Պաշտպանության նախարարություն
25-08-2016 16:11:12 | Իրան | Միջազգային
Իրանն անհրաժեշտություն չի զգում Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգ գնելու համար: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է երկրի Պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը:
Նրա խոսքերով` իրենք ստեղծել են հակաօդային պաշտպանության եռաստիճան համակարգ. «Ոչ վաղ անցյալում մենք ՀՕՊ հեռահար համակարգերի անհրաժեշտություն ունեինք, իսկ այժմ ռուսական ЗРК С-300-ների ձեռքբերումից հետո, այլևս նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Հ. Դեհքանը` ընդգծելով, որ իրենք կարիք չունեն այլ համակարգերի գնման, քանի որ Իրանին անհրաժեշտ բոլոր համակարգերն իրենք կարող են արտադրել:
Վերջինս նկատի ունի վերջերս լայն հասարակությանը ներկայացված իրանական Բավար-373 համակարգը, որն ըստ տեղական աղբյուրների` հանդիսանում է ռուսական С-300-ի նմանակը և որը նախատեսվում է տրամադրել մարտական հերթապահության մինչև ընթացիկ տարվա վերջ: