ՌԴ­ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վորոնեժի ՃՏՊ­ից տուժած ՀՀ քաղաքացիներին սպասարկող բուժանձնակազմի հետ


ՌԴ­ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վորոնեժի ՃՏՊ­ից տուժած ՀՀ քաղաքացիներին սպասարկող բուժանձնակազմի հետ

  • 25-08-2016 18:07:51   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 24­ին ՌԴ Վորոնեժի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ­ի վերաբերյալ, որում ՀՀ քաղաքացիներ են տուժել:

 ԱԳՆ Ֆեյսբուքի էջի գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Ըստ ճշտված տեղեկությունների՝ ս.թ. օգոստոսի 24­ին՝ ժամը 06.21­ին, ՌԴ Մ­4 ԴՈՆ Մոսկվա­Նովորոսիյսկ մայրուղու 602 կմ­ին՝ Վորոնեժի մարզի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, AA34KZ986 պետհամարանիշով «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մանուկ Պետրոսի Պետրոսյան, ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ Մ. Պետրոսյանը և ուղևոր Գագիկ Ժիրայրի Հակոբյանը (ծնվ. 1981թ.) մահացել են: Իսկ ուղևորներ Ա.Վ. Էդոյանը (ծնվ. 1981թ.) և Ռոման Ժիրայրի Հակոբյանը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Վորոնեժի մարզի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց: ՌԴ­ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տուժած ՀՀ քաղաքացիներին սպասարկող բուժանձնակազմի հետ, և նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play