ՄԱԿ-ի առաջին շարասյունները Հալեպի 80 հազար բնակչության համար հումանիտար օգնություն կհասցնեն
25-08-2016 19:02:19 | Սիրիա | Հասարակություն
ՄԱԿ-ի հումանիտար շարասյունները, որոնք պետք է սիրիական կողմի հետ համաձայնեցված 48-ժամյա հրադադարի առաջին իսկ պահին ուղևորվեն Հալեպի արևելյան մաս, տեղի 80 հազար բնակչությանը մթերք կհասցնեն: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Սիրիայի գծով ՄԱԿ-ի գլլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի խորհրդական Յան Էգելանը:
Նրա տեղեկացմամբ` երթուղին անցնելու է թուրքական սահմանով և առաջին 48 ժամյա ամեն շաբաթյա ընդմիջման ընթացքում իրենք պատրաստ են 20 հազար բեռնատարից բաղկացած շարասյուն ուղարկել բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու համար:
Էլեգանի խոսքերով` միաժամանակ անհրաժեշտ է էականորեն բավարարել Հալեպի արևմտյան հատվածում աճող հումանիտար պահանջները: Այնտեղ նմանատիպ օգնություն կուղարկվի Դամասկոսի կողմից:
Խորհրդականն առանձնակի հիշեցրել է Հալեպում էլեկտրամատակարարման վերականգնման անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով` դրա համար անհրաժեշտ կլինի քաղաքի արևմտյան հատվածում վերանորոգել վնասված էլեկտրասյունները: