Թեհրանի հասցեին հնչած մեղադրանքները Եմեն զինամթերքի մատակարարման հետ կապված անհիմն են ու դատարկ. Իրանի ԱԳՆ


Թեհրանի հասցեին հնչած մեղադրանքները Եմեն զինամթերքի մատակարարման հետ կապված անհիմն են ու դատարկ. Իրանի ԱԳՆ

  • 26-08-2016 15:10:50   | Իրան  |  Միջազգային

Իրանի հասցեին հնչած մեղադրանքները կապված Եմեն զինամթերքի մատակարարման հետ անհիմն են և դատարկ: tass.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի տարածած հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ իրանական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից: 
 
Վերոնշյալ հայտարարությունը դարձել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի` Եմենում հուսիթներին Իրանից հրթիռների տրամադրման մասին արված արտահայտության պատասխանը: 
«Նմանատիպ հայտարարություններն անհիմն են և դատարկ: Անկասկած, պարոն Քերին շատերից լավ գիտի, որ վերջին կես տարվա ընթացքում Սաուդյան Արաբիան դադարեցրել է բոլոր ջանքերի գործադրումն ուղղված Եմենում կրակի դադարեցման հասնելուն»,- ընդգծել է նա հավելելով, որ ԱՄՆ-ն հանդիսանում է Եմենում անմեղ մարդկանց նկատմամբ Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող հանցագործությունների մեղսակիցը: 
Իրանցի նախարարը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի ամերիկյան վարչակազմը սովորի Իրաքում և Սիրիայում թույլտ տված սեփական սխալների վրա և աչքի տակ ունենա իրականությունը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային