Բուհերի ուսման վարձերը և ամենաթանկ մասնագիտությունները. armlur.am


Բուհերի ուսման վարձերը և ամենաթանկ մասնագիտությունները. armlur.am

  • 26-08-2016 17:49:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանյան բուհերում տարեց տարի շարունակում են պարբերաբար բարձրանալ առկա և հեռակա ուսուցման վարձավճարները:
 
Եվ Հայաստանում այս առումով կարևորագույն խնդիր է շարունակում մնալ բարձրագույն կրթության մատչելիության հարցը: Փաստը մնում է փաստ, որ մեր երկրի բուհական համակարգը դեռևս շատ հեռու է եվրոպական մակարդակից, սակայն դրա հետ մեկտեղ վարձավճարները շարունակում են բարձրանալ:  
 
Այսօր արդեն կան ֆակուլտետներ, որտեղ սովորելու համար տարեկան պետք է վճարել 1 միլիոն դրամ: Այս տարի
 
ԵՊՀ «Մաթեմատիկա» և «Մեխանիկա» բաժիններում վարձավճարը նախկին 400 հազարի փոխարեն դարձել է 430 հազար դրամ,
«Քաղաքագիտություն» առարկան՝ 550 հազարից 600 հազար դրամ:
«Իրավագիտություն» բաժնի վարձավճարը  միանգամից բարձրացել է 70 հազար դրամով՝ դառնալով 870 հազար։
 
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում «Տնտեսագիտություն» բաժնում վարձավճարը բարձրացել է  100 հազար դրամով՝ 500 հազարից դառնալով 600 հազար։
 
Սակայն ռեկորդը պատկանում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին։ Եթե «Բուժական գործ» բաժնում 2015-16 ուստարում սովորելն արժեր 800 հազար, ապա այս ուստարում այն կկազմի 1 մլն. դրամ:
 
Ագրարային համալսարանում թանկացումները կազմել են 50-60 հազար դրամ:
 
Ուսման համեմատաբար ցածր վարձավճարներ են առաջարկում  ոչ պետական համալսարանները:
 
Հավելում.. վերջին տարիներին ամենաքիչն ուսման վարձերը բարձրացրել են կամ առհասարակ չեն բարձրացրել Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:
 
Ներկայացնում ենք մի քանի տվյալներ.  
 
ԵՊԲՀ – Ընդհանուր բժշկության ֆակուլտետ – 1 միլիոն դրամ (բուժական գործ)
 
ԵՊԲՀ – Դեղագիտական ֆակուլտետ –  600 հազար դրամ (ֆարմացիա)  
 
ԵՊՀ – Իրավագիտություն –  870 հազար դրամ
 
ԵՊՀ – Միջազգային հարաբերություններ – 650 հազար դրամ
 
ԵՊՀ – Տնտեսագիտության տեսություն – տնտեսագիտություն՝ 650 հազար դրամ
 
ԵՊՀ – Կառավարում –   650 հազար դրամ
 
ԵՊՃՇՀ – Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում– 590 հազար դրամ (անշարժ գույքի փորձաքննություն) 
 
 ԵՊՃՇՀ – Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում –  590 հազար դրամ  
 
ՀՊՏՀ – Հաշվապահական հաշվառում – 600 հազար դրամ
 
ՀՊՏՀ – Կառավարում – 600 հազար դրամ
 
ՀՊՄՀ – Անգլերեն լեզու եւ գրականություն – 445 հազար դրամ
 
ՀՊՄՀ – Մանկավարժություն եւ մեթոդիկա (տարր. կրթ.) – 445 հազար դրամ
 
ՀՊՄՀ – Գերմաներեն լեզու և գրականություն – 410 հազար դրամ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը