Թուրքիան և ԵՄ-ն Անկարայում քննարկելու են փոխադարձ շահերն ու մտահոգությունները


Թուրքիան և ԵՄ-ն Անկարայում քննարկելու են փոխադարձ շահերն ու մտահոգությունները

  • 26-08-2016 18:08:00   | Բելգիա  |  Միջազգային

Թուրքիան և Եվրոպական միությունը սեպտեմբերի 9-ին քննարկելու են երկու երկրների շահերը և մտահոգությունները: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: 
 
Նրա փոխանցմամբ` ԵՄ- Թուրքիա հերթական երկխոսությունն Անկարայում անցկացվելու է բարձր մակարդակով, որին մասնակցելու է նաև ինքը և եվրահանձնակատար Յոհաննես Խանը: 
Հանդիպման ընթացքում քննարկվելու են այն բոլոր հարցերը, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություններն ու անհանգստությունները: 
Ֆ. Մոգերինին ընդգծել է, որ Թուրքիան հանդիսանում է ԵՄ անդամակցության թեկնածու երկիր և Եվրամիության առանցքային գործընկեր: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play