Թուրքիան ԻՊ-ի դեմ սկսած պատերազմը բացատրել է փախստականների նոր հոսքի կանխմամբ


Թուրքիան ԻՊ-ի դեմ սկսած պատերազմը բացատրել է փախստականների նոր հոսքի կանխմամբ

  • 26-08-2016 18:52:49   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրք վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատմել է, որ Թուրքիան իր սահմաններն ԻՊ ահաբեկիչներից ազատագրում է փախստականների նոր հոսքը կանխելու համար: korrespondent.net-ի փոխանցմամբ` նա նաև նշել է, որ Սիրիայում և Իրաքում ստեղծված իրավիճակը պետք է քննարկել ԵՄ մակարդակով: 
 
Հիշեցնենք, որ Թուրքիան օգոստոսի 24-ին Սիրիա է մտցրել իր զորքերը: Մարտական գործողություններում ներգրավված են հրետանային, օդային և ցամաքային ուժերը: Գործողությունները ընթանում են միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ: 
Նշվում է, որ երեկ թուրքական զորքերը մտել են Ջերաբլուս քաղաք, որը հանդիսանում է Սիրիայի հետ սահմանակից առանցքային քաղաք: Այդ քաղաքի գրավումը կանխել էր այդ շրջանում քրդերի միավորումը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն