Եզդիների հոգևոր առաջնորդը հանդիպել է Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս 1-ին


Եզդիների հոգևոր առաջնորդը հանդիպել է Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս 1-ին

  • 27-08-2016 17:37:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս I Ստամբուլի իր նստավայրում ընդունել է Վրաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Դմիտրի Պիրբարիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել նաև Շեյխ Նուրին և Շեյխ Ռոստամը: Այս մասին տեղեկացնում է DengeEzdia.com լրատվականը:
 
Ճանաչողական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աստվածաբանական հարցեր և եզդի-քրիստոնեկան հարաբերությունները: Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս I ցավ է հայտնել Իրաքի եզդիների ցեղասպանության կապակցությամբ: Իր հերթին Դմիտրի Փիրբարին պատրիարքին է փոխանցել եզդիների կրոնական առաջնորդ Միր Թահսին Բեգի ողջյունները: Եզդի հոգևորականը հույս է հայտնել, որ Հունաստանում ապաստանած եզդի փախստականները, որոնք մազապուրծ են եղել ցեղասպանությունից` կգտնվեն քրիստոնեական եկեղեցու ուշադրության կենտրոնում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play