Պավլիկ Մանուկյանը քայլում է, իսկ նրա որդուն կվիրահատենՆ
27-08-2016 18:09:56 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Սասնա ծռեր» ջոկատի անդամ Պավլիկ Մանուկյանը երեկվանից քայլում է հենակների օգնությամբ: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Պավլիկ Մանուկյանի շահերը ներկայացնող փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
«Ձախ ոտքն ամբողջությամբ դնում է գետնին, աջը դեռեւս չի ծալվում, ամրացված է մետաղական ձողերով: Նա ձախ ոտքին հենվելով կարողանում է տեղափոխվել»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է Պավլիկ Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին, ապա նա դեռեւս չի քայլում, բայց կանգնում է ոտքի վրա: Փաստաբանի հավաստմամբ՝ առաջիկա օրերին Արամ Մանուկյանին կվիրահատեն: