Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելում Քրեաբանության ինստիտուտի մոտ


Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելում Քրեաբանության ինստիտուտի մոտ

  • 29-08-2016 12:47:35   | Բելգիա  |  Հասարակություն

Բրյուսելում Քրեաբանության ինստիտուտի մոտ ավտոմեքենա է պայթել, սակայն տուժածներ չկա: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել գիշերը Քրեաբանության ազգային ինստիտուտի մոտ: Նշվում է, որ պայթուցիկը գործի են դրել մեկ կամ մի քանի հոգի: 
 
Մի շարք ԶԼՄ-ների փոխանցմամբ` խոսքը կարող է գնալ ականապատ ավտոմեքենայի միջոցով հարձակման մասին: Վերջինս իբրև թե շարժվել է հաստատության տարածք`
ջարդելով ցանկապատերը: 
հիշեցնենք, որ մարտի 22-ի բրյուսելյան ահաբեկչությունների զոհ էր դարձել 32 մարդ, իսկ վիրավորվել էր 300-ը: Կատարվածի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play