Եմենում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 60 մարդ է զոհվել


Եմենում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 60 մարդ է զոհվել

  • 29-08-2016 12:57:13   | Եմեն  |  Հասարակություն

Եմենի հարավում Ադեն քաղաքում տեղակայված ռազմական ճամբարից ոչ հեռու ականապատ ավտոմեքենա է պայթել, որի արդյունքում զոհվել է 60 մարդ, ևս մի քանի տասնյակը` վիրավորվել: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` մահապարտ-ահաբեկիչն ավտոմեքենայով ներխուժել է մարդկանց մեջ եմենական բանակի զորակոչի հավաքի ընթացքում: 
Պայթյունի պատասխանատվությունն առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել: Նշվում է, որ Եմենի հարավում գործում են «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումները: 
Ավելի վաղ, հուլիսի 26-ին սաուդյան կոալիցիայի ավիահարվածների արդյունքում Հյուսիսային Եմենում զոհվել էր 11 խաղաղ բնակիչ:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն