Քանի կուսակցություն է առաջադրվել Վանաձորի և Գյումրիի ընտրություններին մասնակցելու համար.armlur.am


Քանի կուսակցություն է առաջադրվել Վանաձորի և Գյումրիի ընտրություններին մասնակցելու համար.armlur.am

  • 29-08-2016 12:56:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ինչպես հայտնի է` Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան համայնքի ավագանու ընտրություններ:
 
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեին մինչև օգոստոսի 28-ը ժամը 18:00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ArmLur.am-ը տեղեկանում է, Գյումրիում համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 11 կուսակցություն՝ Ալյանս առաջադիմական ցենտրիստական, Բարգավաճ Հայաստան, Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ),  Հայ ազգային կոնգրես կուսակցությունները, Բալասանյան դաշինք, Գյումրեցի ոգի կուսակցություն, Գործարար կուսակցություն, Համախմբում կուսակցություն, ՀԱԿ, ՀՅԴ, Հայկական վերածնունդ կուսակցություն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն: Իսկ Վանաձորի ավագանու ընտրություններին առաջադրվել է 8 կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Համախմբում, Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայկական վերածնունդ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները:
 
Հավելում. ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը: Իսկ նախընտրական քարոզչությունը սկսվելու է սեպտեմբերի 9-ից և տեւելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը