Facebook-ը փոխել է լուրերի փոխանցման ձևը քաղաքական մեղադրանքների պատճառով


Facebook-ը փոխել է լուրերի փոխանցման ձևը քաղաքական մեղադրանքների պատճառով

  • 29-08-2016 13:20:35   | ԱՄՆ  |  Հասարակություն

Facebook ընկերությունը հայտարարել է «պոպուլյար» լրատվական բաժնի փոփոխության մասին այն բանից հետո, երբ սոցցանցին մեղադրել են քաղաքական կողմնակալության մեջ: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այժմ թեմաները «պոպուլյար» խորագրի ներքո կհայտնվեն` ի շնորհիվ ինքակառավարվող ալգոռիթմերի ընտրության, այլ ոչ թե դրանք կընտրվեն խմբագրության կողմից, ինչպես արվում էր նախկինում: Մարդկային գործոնն ամբողջությամբ բացառվելու է, իսկ փորձագետները «կմաղեն» թեմաները, որոնք չեն առնչվի օրակարգի հետ: 
Նույն պատճառով Facebook-ը նաև կհրաժարվի առկա միտումների կարճ նկարագրությունից: Չնայած դա կվատացնի անգլալեզու օգտատերերի վիճակը, այնումաենայնիվ, նման փոփոխությունները հնարավորություն կտան  շատ երկրներին սկսել «պոպուլյար» խորագրի մշակմանն այն դեպքում, երբ ավելի վաղ, այն կոնտրոնացված էր հիմնականում ԱՄՆ-ում: 
Հիշեցնենք, որ վերոնշյալ մեղադրանքներից հետո, ընկերությունն անցկացրել է սեփական հետազոտությունը, որի արդյունքներով` Facebook-ի քաղաքական կողմնակալությունը չի հաստատվել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն