Քրդական միավորումները պետք է լքեն Եփրատի արևելքը, որպեսզի թիրախ չդառնան. Թուրքիայի արտգործնախարար


Քրդական միավորումները պետք է լքեն Եփրատի արևելքը, որպեսզի թիրախ չդառնան. Թուրքիայի արտգործնախարար

  • 29-08-2016 13:59:04   | Թուրքիա  |  Միջազգային

Ազգային ինքնապշտպանական ուժերի քրդական զինված խմբերը Սիրիայի հյուսիսում իրականացնում են էթնիկ զտումներ և պետք է լքեն Եփրատի արևելյան ափը: tass.ru-ի փոխանցմամբ` նման համոզմունք երկուշաբթի հայտնել էԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում կայացած մամլո ասուլիսի ընթացքում: 
 
Ըստ նրա «Եփրատի վահան» գործողության նպատակն է Ջերաբլուս և Աֆրինա շրջանների ազատագրումն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: 
«Այնտեղ ապրում են հիմնականում արաբներ, որոնց մենք աջակցում ենք: Անհրաժեշտ է, որպեսզի նրանք վերադառնան այդ տարածքներ, որտեղ մշտապես ապրել են»,- ասել է նա` հավելելով, որ քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերի նպատակն է գրավել այդ տարածքները և էթնիկ զտումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play