ՀԱԱՀ «Ագրարմենեջ-մենթ» մասնագիտությունը ստացել է միջազգային հավատարմագրում


ՀԱԱՀ «Ագրարմենեջ-մենթ» մասնագիտությունը ստացել է միջազգային հավատարմագրում

  • 29-08-2016 14:01:37   | Հայաստան  |  

 
Գերմանիայի Դաշնության կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, երկու տարվա ընթացքում, եվրոպական հավատարմագրման չափորոշիչներին համապատասխան հանգամանորեն ուսումնասիրել է անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը, ուսումնական գործընթացի կազմակերպման որակը, մագիստրանտների և շրջանավարտների ատեստավորման արդյունքները, որի հիման վրա կայացրել է ՀԱԱՀ "Ագրարմենեջ-մենթ" մասնագիտությունը  միջազգային հավատարմագրում շնորհելու  մասին որոշում. "Ագրարային մենեջմենթ" միջազգային մագիստրոսական ծրագիրը ՀԱԱՀ-ում կազմակերպված է բարձր մակարդակով: Համալսարանում առկա են որակի հսկման և ապահովման գործիքները, որոնք հնարավորություն են ընձեռում ծրագրի հետագա համակարգված զարգացման համար:
 
Հետևաբար, ծրագրի հետագա զարգացումը կասկածի տեղիք չի տալիս",-ասված է ACQUIN հավատարմագրող գործակալության զեկույցում: Հավատարմագրման հավաստագիրը բուհին կշնորհվի առաջիկայում՝ հանդիսավոր պայմաններում:
Հետխորհրդային երկրներից՝ ՌԴ-ի, ՈՒկրաինայի, Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի 12 առաջատար ագրարային բուհեր արդեն տարիներ շարունակ համատեղ ջանքեր  են ներդնում  նշված մասնագիտության գծով միջազգային հավատարմագրում ստանալու նպատակով: Բոլոր մասնակից համալսարանների համեմատական գնահատման արդյունքում ՀԱԱՀ-ն է եղել  է ծրագրին մասնակից միակ բուհը, որ ոչ մի դիտողություն չի ստացել:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գերմանիայի Դաշնության կրթության որակի վերահսկման և հավատարմագրման  հայտ ներկայացրել է 1999 թվականին:
 
 
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play