Միջուկային օբյեկտների պաշտպանությունը հանդիսանում է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի գլխավոր խնդիրը. ԻԻՀ բանակի հրամանատար


Միջուկային օբյեկտների պաշտպանությունը հանդիսանում է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի գլխավոր խնդիրը. ԻԻՀ բանակի հրամանատար

  • 29-08-2016 14:44:12   | Իրան  |  Հասարակություն

Իրանի միջուկային օբյեկտների պաշտպանությունը հանդիսանում է Իրանի Իսլամական հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի գլխավոր խնդիրը: tass.ru-ի փոխանցմամբ` այդ այդ մասին երկուշաբթի հայտարարել է հակաօդային պաշտպանության ուժերի բազայի հրամանատար, գեներալ Ֆարզադ Էսմաիլին: 
 
Նրա խոսքերով` միջուկային օբյեկտներն Իրանի Իսլամական հանրապետության ամենակարևոր ձեռբերումներից մեկն է: 
«Եթե շրջաններում, որտեղ չկան միջուկային օբյեկտները, մենք ամսվա ընթացքում մեկ պարապմունք անցկացնենք, ապա նման օբյեկտների գտնվելու վայրում ամեն ամիս կանցկացվեն մի քանի պարապմունքներ»,- ընդգծել է բազայի հրամանատարը: Վերջինս իրանական երկինքն անվանել է աշխարհում ամենաանվտանգներից մեկը: 
Նախօրեին իրանական «Սեդա օ սիմա» հեռուստառադիոհեռարձակող ընկերության եթերում առաջին անգամ ցուցադրվել են իրանական տարածքում Ռուսաստանից ստացված  С-300 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման կադրերը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն