Երեք օրերի ընթացքում բուլղարացի սահմանապահները ձերբակալել են 300 ապօրինի փախստականների
29-08-2016 15:03:01 | Բուլղարիա | Հասարակություն
Բուլղարական սահմանապահները երեք օրվա ընթացքում ձերբակալել են 319 ապօրինի փախստականի: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Աղբյուրի տեղեկացմամբ` փախստականներից 82-ը ձերբակալվել են Թուրքիայից Բուլղարիա ապօրինի ներգաղթի փորձի ընթացքում, իսկ 237-ը` Բուլղարիան լքելու և սահմանով Սերբիա անցնելու փորձի ընթացքում:
Նշվում է, որ Թուրքիայի և Սերբիայի սահմանին շարունակում են գործել անվտանգության խստացված ռեժիմ, ավելի վաղ այնտեղ գործուղվել են բուլղարական ժանդարմեայի աշխատակիցները և Frontex ներքին սահմանների անվտանգության գործակալությունը: