Հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին


Հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին

  • 29-08-2016 15:14:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մայրաքաղաքի  Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ավարտվել են  շախմատի դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքները, և դպրոցները պատրաստ են շահագործման: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության  ժամանակ: Քաղաքապետն աշխատակազմի սպորտի բաժնին  հանձնարարել է մինչև հոկտեմբեր նախապատրաստել Երևանի ավագանու որոշման նախագծեր` համապատասխանաբար երկու ՀՈԱԿ-ներ ստեղծելու վերաբերյալ:
 
Զեկուցվել է, որ վարչական շրջանների բակերում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ «Փյունիկ» բարեգործական հասարակական կազմակերպության   տրամադրած  բակային խաղերի տեղադրման ուղղությամբ: 93 խաղերից 80-ն արդեն տեղադրված են, մյուսների մասով աշխատանքներն ընթացքի մեջ են:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, հանրակրթության վարչություններին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և կազմել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների ծրագիր: Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ տրվել է հանձնարարական ստեղծել աշխատանքային  խումբ և կազմել այն ընտանիքների ցանկը, ովքեր, ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի կընդգրկվեն «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում սոցիալական բաղադրիչով նախատեսված աջակցության ծրագրում և կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն