Միկան ընդմիշտ կմնա Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ՆԱԽԱԳԱՀ


Միկան ընդմիշտ կմնա Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ՆԱԽԱԳԱՀ

  • 29-08-2016 15:54:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սիրելի գործընկերներ,
 
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ կազմակերպության համար այս ծանր և վշտալի օրերին ցուցաբերած աջակցության համար: Իրավապաշտպան գործունեությունը դյուրին չէ, այն մեզ համար կրկնակի դժվար է լինելու, քանի որ մեզ հետ չէ մեր Միկան: Սակայն, Միկան ստեղծել է թիմ, որը կարող է, և պարտավոր է շարունակել բոլոր ընթացիկ և նոր ծրագրերը: Թիմը հավատարիմ կլինի այն արժեքներին ու սկզբունքներին որոնցով առաջնորդվել է Հելսինկյան ասոցիացիան, որոնք մեր մեջ սերմանել է Միքայել Դանիելյանը: Հավաստիացնում ենք, որ մեր թիմը առավելագույն ջանքերը կգործադրի` կրկնապատկված եռանդով աշխատելու, կազմակերպության ուրույն դեմքը պահպանելու, առաքելությունն ու ծրագրերը իրականացնելու նպատակով: Մենք անչափ կարևորում ենք մեր աջակից գործընկերների հետ հետագա համագործակցությունը և պատրաստ ենք շարունակել փոխադարձ վստահության վրա կառուցված մեր հարաբերությունները: Առաջիկա օրերին Հելսինկյան ասոցիացիան կներկայացնի կազմակերպության նոր ղեկավարին: Բոլորիս համար Միկան ընդմիշտ կմնա Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ՆԱԽԱԳԱՀ:  
 
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ԹԻՄ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն