Մեծ Բրիտանիան կործանիչ է ուղարկել Պարսից ծոց ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարելու համար


Մեծ Բրիտանիան կործանիչ է ուղարկել Պարսից ծոց ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարելու համար

  • 29-08-2016 17:00:25   | Մեծ Բրիտանիա  |  Հասարակություն

Մեծ Բրիտանիան HMS Daring կործանիչ է ուղարկել Պարսից ծոց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Daily Telegraph պարբերականը: 
 
Ռազմանավն այս շաբաթ ուղևորվելու է մերձարևելյան տարածաշրջան և մինչև տարվա վերջ օգտագործվելու է ԱՄՆ-ի մարտական ավիակիրներից մեկի պաշտպանության համար, որն անկասկած հարվածներ է հասցնում Սիրիայում և Իրաքում ԻՊ զինյալների դիրքերին: 
 HMS Daring կործանիչը նաև վերահսկելու է տարածաշրջանի օդային տարածքը գործողությունների ընթացքում և համապատասխան տեղեկատվություն է փոխանցելու շտաբ:
«Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ամեն օր հարվածում են ահաբեկիչների դիրքերին երկրի վրա, ցամաքային զորքերն իրականացնում են Իրաքի բանակի զինծառայողնների վերապատրաստում ականազերծման գործում, իսկ ռազմածովային ուժերը օգնում են կոալիցիայի ավիակիրներին Պարսից ծոցում»,- հաղորդել է Միացյալ թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն