Թուրքիան Դամասկոսի իշխանություններին նախազգուշացրել է Սիրիայում «Եփրատի վահան» գործողության մասին


Թուրքիան Դամասկոսի իշխանություններին նախազգուշացրել է Սիրիայում «Եփրատի վահան» գործողության մասին

  • 29-08-2016 17:07:52   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիան Դամասկոսի իշխանություններին զգուշացրել է Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայում թուրքական ռազմական ուժերի գործողությունների մասին: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է թուրք վարչապետ Նուման Քուրթուլմուշը: 
 
Վերջինս նշել է, որ շահագրգռված բոլոր կողմերին նախազգուշացվել է «Եփրատի վահան» գործողության մասին, այդ թվում նաև Դամասկոսի իշխանությունները: 
Նրա խոսքերով` կողմերը տեղեկատվությունը ստացել են Ռուսաստանի միջոցով:
Ավելի վաղ, Անկարան նշել էր, որ կապ է հաստատել Սիրիայի իշխանությունների հետ և անմիջականորեն չի հաղորդվել գործողության մասին: 
 Նուման Քուրթուլմուշը նաև հաղորդել է, որ Անկարան մտադիր չէ պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում ընդդմիշտ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն